Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:39 04-02-2026

Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը կարևոր քայլ արեց՝ միաձայն ընդունելով բանաձև, որով պահանջում է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու արցախահայերի անվտանգ վերադարձի ապահովումը։

Այսինքն, Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։

Այս իշխանության պատճառով մենք մշտապես նահանջողի դիրքերում ենք։

Սա կարևոր քայլ է: Առհասարակ, մեծ ու համակարգված աշխատանք պետք է տանել բոլոր այն մարդկանց, երկրների հետ, որոնք մեր պոտենցիալ դաշնակիցներն են։

Այս բանաձևը Սփյուռքի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է։

Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով, և նրանք դատվում են ամբողջությամբ հորինված մեղադրանքների հիման վրա։

Ուզում եմ ընդգծել, որ այսօր Աբու Դաբիում Հայաստանի վարչապետի ևԱդրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում, իհարկե, չեն հնչել Ադրբեջանում անօրինական պահվող մեր գերիների ու պատանդների վերադարձի հարցերը, ինչպես նաև արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր։

Մենք այդ մասին խոսել ենք ու շարունակելու ենք գործուն քայլեր ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու