Արտաքին 4 ամիս առաջ - 21:24 03-02-2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել՝ հնարավոր ռուսական հարձակման պատճառով:

Այս մասին հաղորդում են Ֆրանսպրես գործակալության թղթակիցները։

Մինչ ազդանշանները հնչում էին, ուկրաինական բանակը զգուշացրել էր «բալիստիկ հրթիռային սպառնալիքի» մասին։

Ռյուտեն առավոտյան անսպասելիորեն ժամանել է Կիև, հաղորդում է Bild-ը։

Մեկնաբանելով գիշերային հարձակումները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Մոսկվան խաղաղության ձգտում չի ցուցաբերում։