Արտաքին 2 տարի առաջ - 15:23 01-01-2024

Իսրայելի հյուսիսում օդային ազդանշան է հնչել

Իսրայելի հյուսիսում 2024 թ. առաջին անգամ հնչել են հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող օդային ազդանշանները: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի հյուսիսում ազդանշաններ են հնչել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ անգամ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման ահազանգերը հնչել են դեկտեմբերի 31-ին։ Օրվա առաջին կեսին Լիբանանի հետ սահմանամերձ Զառիթ գյուղում ազդանշաններ են հնչել, նույն օրը երեկոյան Գոլանի բարձունքներում երկու անգամ ակտիվացել են հակաօդային պաշտպանության ազդանշանները, հայտնում են զինվորականները։