Ներքին 8 ամիս առաջ - 15:55 02-02-2026

Շահրամանյանի հայցը մերժվել է, բայց Արցախի նախագահը պարտություն չի կրել

Այսօր՝ փետրվարի 2-ին, հրավիրված ասուլիսում փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ դատարանը արձանագրել է՝ Սամվել Շահրամանյանի հայցը մերժվել է, սակայն դա չի նշանակում, որ Արցախի նախագահը պարտություն է կրել։

«Դատարանը պարզ արձանագրել է, որ տվյալ հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ և առ ոչինչ է հենց կայացման պահից։ Բացի այդ, դատարանը ընդգծել է, որ պատմության դասագրքում ներկայացված տեղեկությունները ամբողջական չեն և պետք է համալրվեն՝ արտացոլելու իրականությանը համապատասխան։ Սա ներառված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական ակտերով»,– ասաց Երիցյանը։

Նրա խոսքով, որոշ լրատվամիջոցներ կարճ տեղեկություն են տարածել, որ հայցը մերժվել է, ինչը ամբողջությամբ ճիշտ չէ․ իրականում դատարանը ճանաչել է որոշ փաստաթղթերի անվավերությունը և պահանջել դրանց համապատասխանեցում փաստերի հետ, ինչը ապահովում է որոշակի արդարություն հայցողի համար։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ