Խորագիր 7 ամիս առաջ - 21:00 31-01-2026

Խորագիր. Հալածվող եկեղեցի, ինչու հունվարի 27, բոլորին դեմ եմ

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Իշխան Գևորգյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվող հալածանքները, Մայր Աթոռի դեմ հարուցված վարույթը և Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին չմիացած հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, հունվարի 27-ը բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակի օր սահմանելու որոշման շարժառիթները, ընդդիմության կողմից այս օրը Եռաբլուր չայցելելու որոշումը ու դրա նպատակահարմարությունը։

Անդրադարձել ենք նաև «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը և վերջինիս կողմից առաջարկվող փոփոխություններին՝ փորձելով հասկանալ, թե դրանց կյանքի կոչումը որքանով է իրատեսական։

Քննարկվել են նաև ուշագրավ մի շարք այլ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված