Ներքին 9 ամիս առաջ - 13:25 31-01-2026

Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական․ Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, կայուն զարգացում և բարգավաճում։

«Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական, ես վստահ եմ, որ դրանք կլինեն շարունակական և ավելի կսերտանան ու կընդլայնվեն»,- նշել է նախագահը:

Դեսպան Նիլակշին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համագործակցության խորացումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, պաշտպանական, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Այդ համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը՝ համատեղ գործարար համաժողովների և համագործակցության այլ ձևաչափերի միջոցով։

Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։ Անդրադարձ է կատարվել նաև աշնանը Հայաստանում նախատեսվող COP-17 համաժողովին՝ ընդգծելով դրա նշանակությունը և հնարավոր համագործակցությունը շրջակա միջավայրի, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում դրականորեն է գնահատվել Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը միջազգային հարթակներում՝ նշելով դրա արդյունավետությունն ու փոխադարձ աջակցության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի