Ներքին 9 ամիս առաջ - 19:22 30-01-2026

Ֆինանսների նախարարը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Հայաստան-Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգային հարցերը՝ անդրադառնալով մասնակցային բյուջետավորման գործընթացի ընդլայնմանը, ինչպես նաև զարգացման նոր ծրագրերը ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը:

Շվեյցարիայի դեսպանն իր հերթին ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների և քաղաքական խորհրդակցությունների շարունակականությունը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանի դերը՝ որպես 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և հոկտեմբերին նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկիր։

Այս համատեքստում շվեյցարական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը 2026-2029 թվականների տարածաշրջանային համագործակցության նոր շրջանակի ներքո։

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, ոլորտում արձանագրված վերջին զարգացումները և առաջիկա կանխատեսումները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունն՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին