Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 11:25 30-01-2026

Շիշ բռնելուց մինչև մեղադրյալ, Սիրուշոն որքան հարկ է վճարել 2025-ին. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա կինը 2024 թվականի հուլիսին Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատուն են ձեռք բերել 54 մլն դրամով։ «Հետքը» բացահայտել էր, որ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75․6 մլն դրամ է՝ շուրջ 21․6 մլն դրամով ավելի բարձր, քան Կոնջորյանի գնման գինը՝ մոտ 54 մլն դրամ։ Ընդ որում, գործարքի գումարը թույլ է տալիս օգտվել եկամտահարկից։

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրավապահ աղբյուրներից պարզեց, որ ստուգումների շրջանակում իրավապահները պահանջել են համապատասխան փաստաթղթեր և պայմանագրային հիմնավորումներ շինարարական այն ընկերություններից, որոնցից Կոնջորյանը գնել է իր բնակարանը։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական՝ մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված և պատրաստ։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության ողջ տարածքում։ Տարածքային կառույցներում նկատվում է անսովոր ակտիվություն, արագացված ռեժիմով ընթանում են շտաբների ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման և կազմակերպչական աշխատանքներ։
*
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ։

2-րդ եռամսյակում՝ 227 մլն 157 հազար դրամ,
3-րդ եռամսյակում՝ 313 մլն 436 հազար դրամ,
իսկ ահա 4-րդ եռամսյակում՝ 371 մլն 710 հազար դրամ։

Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։
Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։

Երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում»։
*
Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ միայն քաղաքական հակառակորդների վախը բռնել քրեական հետապնդումներով, այլեւ՝ սեփական թիմակիցներինը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին ՔՊ վարչությունը չընդգրկեց նախընտրական ցուցակի թեկնածուների մեջ: Այդ որոշումը Շիշ բռնողը բողոքարկեց, բայց կրկին մերժվեց, որից հետո Սարգսյանը սպառնալից ակնարկներ արեց, թե անուններ կտա՝ ով եւ ինչու է պայքարել իր դեմ։

Երեկ Փաշինյանը, անդրադառնալով նրան, հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»։

Որքան էլ չեն հանրայնացնում, բայց սրանից պարզ հնարավոր չէր ասել, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կհայտնվի մեղադրյալի աթոռին:

Ձեզ գուցե հետաքրքրի