Մամուլ 8 ամիս առաջ - 09:01 29-01-2026

Ուզում են 44-օրա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցը նախընտրական նպատակներին ծառայեցնել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանի հունվարյան նստաշրջանի մեկնարկին իշխանական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը կրկին քննարկեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հարցը։ Հայտնի է, որ ժամկետները խախտելու պատրվակով զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։

Սակայն ուշագրավ է, որ անցած շաբաթվա նիստի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ զեկույցի հետ կապված լսումներ անցկացնել։ Ըստ ամենայնի՝ իշխանությունը որոշել է լսումները նախընտրական նպատակներին ծառայեցնել՝ առիթը բաց չթողնելով պարտության մեղավոր հռչակել նախկիններին, որոնք «բանակը թալանել են»։

Սակայն Անդրանիկ Քոչարյանին համոզել չի հաջողվում, նախկինում նա դեմ էր արտահայտվել լսումների գաղափարին՝ ասելով, որ եթե լսումներ լինեն, կնշանակի՝ զեկույց չկա, իսկ եթե կա, ապա այն պետք է ներկայացվի ԱԺ-ին։ Չի բացառվում, որ լսումների փոխարեն հրապարակեն զեկույցի եզրակացությունը՝ մոտ 20 էջանոց, որտեղ ամփոփ գնահատականներ են տրվում տեղի ունեցածին։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան