Ներքին 8 ամիս առաջ - 13:39 27-01-2026

Ընդդիմադիր խմբակցությունները Եռաբլուր են այցելելու վաղը՝ Բանակի օրը

Հայաստանի Ազգային ժողովն այս տարի Հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչել է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»՝ որպես համազգային հիշատակի օր։ Օրը ներառված է ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում և ճանաչվում է ոչ աշխատանքային, որ քաղաքացիներն ու պաշտոնյաները հնարավորություն ունենան այցելել զինվորական հիշատակի վայրեր, այդ թվում՝ Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այս կապակցությամբ այսօր Եռաբլուր են այցելել իշխանությունների ներկայացուցիչները՝ կառավարության ղեկավարի հետ միասին։

Oragir.News-ը պարզել է նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը հիշատակի օրվա այցելությունների հետ կապված։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Արծվիկ Մինասյանը Oragir.News-ին տեղեկացրել է, որ խմբակցության ներկայացուցիչները Եռաբլուր են այցելելու վաղը՝ Հունվարի 28-ին, Բանակի օրը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության գլխավոր քարտուղարի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների փոխանցմամբ, նշված խմբակցությունը Եռաբլուր ևս չի այցելել ու և ինչպես «Հայաստան» խմբակցությունը, նրանք ևս կայցելեն Հունվարի 28-ին, Հայոց բանակի ստեղծման 34-ամյակի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ