Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 24-01-2026

Սովետի ժամանակ մարդիկ ավելի զարգացած էին. հիմա կրթությունը մակերեսային է դարձել. հարցում

Հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր, և այս տարի այն անցկացվում է «Երիտասարդության ուժը․ համաստեղծելով կրթությունը» խորագրի ներքո։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Գո՞հ եք Հայաստանում առկա կրթական համակարգից»։

Քաղաքացիների արձագանքները հիմնականում քննադատական էին, սակայն կային նաև մարդիկ, ովքեր գոհ էին։

Մի կին դժգոհություն հայտնեց․ «Բացարձակ ո՛չ։ Շատ խնդիրներ եմ տեսնում, կրթությունը մակերեսային է դարձել»։

Մեկ այլ կին պատմեց, որ իր երեխաները Հայաստանում չեն դպրոց հաճախել, այստեղ միայն բուհ են ընդունվել, և ինքը գոհ է արդյունքից․ «Ճիշտնասած՝ իմ աղջիկն արդեն ավարտել է բուհը, աշխատում է, պահանջված մասնագետ է»։

Կային քաղաքացիներ, ովքեր կրթության որակը անհամեմատելի էին համարում խորհրդային շրջանի հետ․ «Ոչ, որովհետև ես Սովետական Միության սովորող եմ եղել, հիմա անտանելի ա»։

Նմանատիպ տեսակետ հայտնեց նաև մեկ այլ կին․ «Ես գոհ չեմ, որովհետև սովետական կրթությունը շատ ավելի լավն էր։ Ավելի զարգացած մարդիկ էին լինում, հիմա կրթությունը սահմանափակ ա»։

Մի կին նշեց, որ խնդիրներ միշտ էլ կան. «Խնդիրներ միշտ էլ կան, պետք է համբերատար լինել, որ լուծվեն, բայց իմ ու իմ երեխայի կրթությունը համեմատելի չէ։ Մեր ժամանակ ավելի խորն էր ուսումնասիրվում»։

Տարեց մի կին պատասխանեց.«Երեխաների ծանրաբեռնվածությունը շատ է, ու երեխաների մոտ կա չսովորելու տենդենց»։

Երիտասարդ մի կին դժգոհություն հայտնեց կրթական համակարգի տարբեր բաղադրիչներից․ «Շատ դժգոհ եմ։ Խնդիրները շատ են՝ սկսած կրթության որակից, դասագրքերից, մինչև դպրոցների ընդհանուր կարգապահությունը»։

Կային նաև դրական արձագանքներ։

Մի աղջիկ ասաց․ «Այո, գոհ եմ, խնդիրներ չեմ տեսնում»։

Մեկ այլ կին նշեց, որ գոհ է իր երեխայի կրթությունից․ «Իմ բալիկի կրթությունից գոհ եմ, բայց մեր ժամանակների և այսօրվա կրթությունը անհամեմատելի են»։

Մի տղամարդ էլ խոսեց ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին․ «Երեխաները չեն լսում ուսուցիչներին։ Մեր ժամանակ ավելի խիստ էր, քան հիմա»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան