Ներքին 8 ամիս առաջ - 14:40 24-01-2026

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը շարունակում է մեր հասարակության համար լինել մտահոգիչ խնդիր. ՄԻՊ

Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում տեղի է ունեցել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում․ իրազեկում և հասարակական գիտակցության ձևավորում» թեմայով միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի աշխատակազմի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ չնայած վերջին տարիներին իրականացված քայլերին՝ այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից. «Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, հաճախ այն սխալմամբ ընկալվում է որպես որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելու փորձ։
Մինչդեռ իրականում խոսքը ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների երաշխավորման մասին է։ Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը վկայում է այն մասին, որ նրանց իրավունքների իրացման հետ կապված առկա են խնդիրներ։ Կարևոր չէ՝ դրանք մեծ են, թե փոքր. փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»։
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը, որը նվիրված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում առկա այս հրատապ խնդրին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո անցկացվել է թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանը և ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը։ Քննարկումը մոդերացրել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը։

Ամփոփելով միջոցառումը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են ոչ թե պարզապես խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլ հավասարության և համերաշխության վրա հիմնված միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը շեշտել է ոլորտում խնդիրները լուծելու նպատակով բոլորիս ջանքերը մեկտեղելու կարևորությունն ու համապատասխան նախառեռնություններին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից աջակցելու պատրաստակամությունը:

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին