Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 19:12 19-01-2026

Վարելահողերի մասին Կառավարության նոր նախագիծը հակասահմանադրական է

Շրջանառվում է Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել չափանիշներ՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու համար։

Տավուշի նախկին փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանի խոսքով՝ որոշում դեռ չկա, սակայն նախագիծն արդեն գտնվում է շրջանառության մեջ։ Նախագիծը հիմնված է հետևյալ օրենքների վրա. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է….»։

Նախագծի «ՉԱՓԱՆԻՇՆԵՐ» բաժնում նշվում է․ «Սույն հավելվածով սահմանված կարգավորումները տարածվում են գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա՝ անկախ սեփականության ձևից»։

Միևնույն ժամանակ սահմանվում է, որ «Գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համարվում են չօգտագործվող, եթե տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով»։

Նախագծի համաձայն՝ չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի հաշվառումն իրականացնելու է համայնքը, և համայնքները պարտավոր կլինեն տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնել վարելահողերի դիտարկում, կազմել արձանագրություններ, անհրաժեշտության դեպքում իրականացնել լուսանկարահանում, տեսանկարահանում և նմուշառում։

Նախագծով նախատեսվում է, որ դիտարկումների արդյունքում համայնքի ղեկավարը կարող է որոշում ընդունել հողամասը որպես չօգտագործվող հաշվառելու վերաբերյալ, իսկ որոշումը կուղարկվի հողամասի սեփականատիրոջը սահմանված կարգով։

Թաթուլ Ստեփանյանը նախագծի վերաբերյալ ունի քննադատական մոտեցում. «Ամբողջ խնդիրն այն է, որ առաջարկվող կարգավորումը իրավական առումով սահմանադրական նորմի խախտում է պարունակում։ Բովանդակային առումով նախագիծը անիրագործելի է, իսկ գործընթացը՝ իր բնույթով հակասահմանադրական»։

Նրա խոսքով՝ տվյալ պահին խոսքը վերաբերում է շրջանառվող նախագծին, և որոշում դեռ ընդունված չէ, բայց այն հաստատապես ապագայում իրագործվելու է:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն