Ներքին 5 ամիս առաջ - 14:09 19-01-2026

Արտակարգ իրավիճակ՝ Ագարակ-Գյումրի մոտ 50 կմ մերկասառույց ճանապարհին

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում։

Վարորդները իրենց զայրույթն էին ուղղում ճանապարհն սպասարկող ընկերություններին՝ ասելով. «Ինչու պետք է 21-րդ դարում՝ տեխնիկայով հարուստ ժամանակաշրջանում, նման պատկեր լինի։ Միայն որպես աշխատող կառույցներ մենք նկատել ենք փրկարարներին ու պարեկներին։ Ոչ մի կառույց մատը մատին չի խփում էս ճանապարհներից մերկասառույցը վերացնելու համար, իսկ դրա համար շատ բան պետք չէ, տրակտորը անցնի, հետևից էլ աղ ու ավազ լցնեն, ամեն ինչ լավ կլինի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը, և աշխատանքների հսկողությունը ՆԳ նախարարի կարգադրությամբ դրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի վրա, և այս պահին էլ լարված են աշխատում Արագածոտնի և Շիրակի մարզերի գումարտակների պարեկենրը։

Շիրակի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, արդեն 10-ից ավելի անգամ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, վարորդներին անվտանգ ուղեկցում են մինչեւ ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստի» մոտ։ Եվ այդ ուղեկցումների շնորհիվ է, որ վարորդները անվտանգ ու ապահով հասնում են իրենց օջախներ։

Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, որը նույնպես ընդհանրապես մաքրված չէ ձյան շերտից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված