Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:30 18-01-2026

Լրագրողները ճիշտ բաներ են ասում, դրա համար էլ ձեռնտու չեն․ հարցում

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սպառնացել է որոշ լրագրողների, որ կզրկի հավատարմագրումից։ ՊՊԾ աշխատակիցները օրեր առաջ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը ԱԺ-ում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Իշխանությունները ուզում են լրագրողների իրավունքները կրճատել, դուք սա ճի՞շտ եք համարում»։

Քաղաքացիների մեծամասնությունը կողմ է ժողովրդավարությանը և ազատ խոսքի իրավունքին։

Մի երիտասարդ աղջիկ արձագանքեց․ «Նայած որ լրագրողն ա։ Լրագրողներ կան, որ այո»։

Շատերն ընդգծում էին ազատ խոսքի կարևորությունը․ «Չէ, իհարկե։ Լրագրողները պետք է ազատ խոսեն, քանի դեռ չի անցնում անձնական մակարդակի ու վիրավորանքների սահմանը, որի համար արդեն կարելի է դատել»։

«Ճիշտ չեմ համարում, քանի որ մենք դեմոկրատական, ազատ խոսքի երկիր ենք, լրագրողների խոսքն էլ պետք է լսելի լինի»,- ասաց մի կին։

Կային նաև կտրուկ քննադատական արձագանքներ․ «Կատեգորիկ սխալ է։ Ո՞նց որոշեցին, որ իրենք ավելի ճիշտ կսահմանեն մարդու և աշխատողի իրավունքները»։

Մի կին ժողովրդավարությունը կասկածի տակ դրեց․ «Ճիշտ չենք համարում, բայց խոսքի ազատությունը համենայն դեպս պիտի այստեղ լինի, մեր «դեմոկրատ, ժողովրդավար» Հայաստանում»։

Քաղաքացիներից մեկը, ով Հայաստանում հյուր էր և ռուսերեն խոսեց, նշեց, որ նման քայլը ճիշտ չի համարում․ «Լրագրողների իրավունքները չպետք է խախտվեն։ Նրանք պետք է լուսաբանեն այն ամենը, ինչ տեսնում են, իսկ մարդիկ ինքնուրույն պիտի դատեն՝ ճիշտ է, թե ոչ»։

Մի կին հիշեց, որ Փաշինյանը նույնպես լրագրող է եղել․ «Չէ, որովհետև ինչի՞ կրճատեն։ Լրագրողները ճիշտ բաներ են ասում, դրա համար էլ ձեռնտու չի։ Ինքը լրագրող չի եղե՞լ, լրագրող ա եղել, նստել ա առյուծին ու դարձել թագավոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի