Ներքին Միտք 7 ամիս առաջ - 11:25 18-01-2026

Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ է դրսից ներդրումների հոսքը չորացել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:

Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»։

Ի՞նչն ես շնորհավորում, ի՞նչ տնտեսական քաղաքականություն, ի՞նչ ինստիտուցիոնալ կայունություն․ ի՞նչ միջազգային շուկա։ Անցած 8 տարում Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, տնտեսությունը նստեցրել եք վարկային ասեղի վրա, նախկինի նման երկրի հանքերը օտարները թալանում են։ Հայաստանի ընդերքից հանված պղնձի հումքից այդպես էլ այստեղ պղինձ չարտադրվեց։

Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է։ Ո՞վ ներդրումներ կանի Հայաստանում, ուր իշխանությունը մեծ ներդրողից ՀԷՑ է խլել։ Տնտեսության մեջ մեծ դեր ունեն առևտուրը, ծառայությունները, Երևանում շինարարական բումը, Հայաստանում ծաղկող ղումարբազությունը․ որը հազարավոր մարդկանց, ընտանիքների է դժբախտացրել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կառավարում են 7 տարի առաջին դասարանում մնացածները․ նման ցածր գիտելիքներով մարդիկ ինչպե՞ս կարող են տնտեսություն զարգացնել, Հայաստանը մրցունակ դարձնել։ Մեր տնտեսության վատթար վիճակի համար ցավակցում եմ բոլորիս։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ