Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:35 17-01-2026

Քաղաքական հալածանք է․ Սամվել Կարապետյանը ոչ մի բան չի արել, 6-7 ամիս պահում են․ հարցում

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է փաստաբանը:

Նշենք, որ Դատախազությունը՝ հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սամվել Կարապետյանի տնային կալանքը նորից փորձել են փոխել բանտային կալանքի, սա քաղաքական հալածա՞նք է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա քաղաքական հալածանք է, որոշներն էլ ասացին, որ Սամվել Կարապետյանն արժանի է կալանքի։

«Կարծում եմ, այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սամվել Կարապետյանը ոչինչ չի արել, բայց կալանքի տակ է։

«Բա ինչ ա, որ քաղաքական հալածանք չի։ Էդ տղեն ոչ մի բան չի արել , տարել են էս 6-7 ամիս պահում են, որ ինչ։ Նիկոլը չի սիրում հայ ազգին, ամեն ինչ անում ա, որ վատ լինի ժողովրդի համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ճիշտ են արել, որ կալանավորել են։

«Ճիշտ են արել, իրան հասնում ա։ Ինչ ա արել, 44-օրյա պատերազմ էղավ, մի բանով օգնեց, իրա հարստությունն ա պահում»,- ասաց նա։

«Դե իհարկե քաղաքական հալածանք է։ Նախ առողջական վատ վիճակում ա նա, սխալ ա դա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան