Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 55 տարեկանում մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։
Նա սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով երեկ տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Զառա Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին` Երևանում։
1993-1996 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։
1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։
1996 թվականին նկարահնվել է «Մեր բակը», ապա 1998 թվականին «Մեր բակը 2» ֆիլմերում։ 2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակորդ» հաղորդումը:
Oragir.News-ը ցավակցում է Զառա Արամյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին` վերջինիս անժամակ մահվան կապակցությամբ։