Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:16 17-01-2026

Իլհամ Ալիևն իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»

Հունվարի 13-ին Իլհամ Ալիևն իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»։ Նա 10 րոպեանոց ելույթում հայերին «թշնամի» ու «նողկալի թշնամի» է անվանել ընդամենը 2 անգամ։

Նա նաև ասել է․ «Պետք է նաև նշեմ, որ մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտադաշտում․ այն անպատասխան չի մնացել։ Օկուպացիայի տարիներին մենք բազմիցս լսել և կրկնել ենք այս խոսքերը և ապրել ենք այս ձգտումներով։ Մեր հողերի կորուստը և մեր բազմաթիվ հերոսների նահատակությունը խորը ցավ պատճառեց մեր ազգին, բայց դա մեզ չկոտրեց։ Մենք չխոնարհվեցինք։ Մենք ցուցադրեցինք մեր կամքը և մարտադաշտում և՛ վրեժ լուծեցինք մեր նահատակների համար, և՛ վերադարձրինք մեր հողերը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, ինչպիսին Ադրբեջանը»։

Սա պետք է գնահատել որպես բացառիկ «խաղաղասիրական» ելույթ, քանի որ նախկինում նույն 10 րոպեանոց ելույթում հինգ անգամ էր մեզ «թշնամի» անվանում ու խոսում վրեժ լուծելուց։ Լավին լավ ասենք։

Իսկ իրականում սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ…

Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին