Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:42 05-06-2025

Եկեղեցու դեմ հարձակումը Զարեհ Սինանյանը պետության կայացմանը միտված քայլ է համարում

Խոսքը միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների մասին է, բայց Սփյուռքում կան տարբեր խմբեր, որոնք նորմալ ու ուշացած են համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սրբազան հայրերի ու եկեղեցու վերաբերյալ հայտարարությունները, մի խումբ էլ կա, որ տարակուսած է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին ինչ-որ հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար, նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն, եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կան բացահայտ խնդիրներ եկեղեցական վերնախավի հետ կապված, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև՝ սփյուռքի մեծ մասի համար և այս գործընթացը պետության կայացման քայլերից մեկն է։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է