Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:56 16-01-2026

Տիեզերքի պատասխանը պետք է լինի ճշգրիտ և անխնա ազնիվ. Տաթևիկ Կարապետյան

«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, Ֆեյսբուքի իր էջում հետևյալ հրապարակումն է արել.

«Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչություն ունեն այս ստախոս, անհիմն և գիտակցաբար կառուցված գործին, ապրեն յուրաքանչյուր ցավը, յուրաքանչյուր հետևանքն այն ամենի, ինչն այսօր այդքան թեթևությամբ պատճառում են ուրիշներին։ Ոչ վերացական։ Ոչ՝ երբևէ հետո։ Թող նրանց յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր ստորագրված խոսքը, ճշմարտության յուրաքանչյուր դիտավորյալ խեղաթյուրում վերադառնա որպես իրականություն նրանց իսկ տներում։

Թող ոչ նրանք, ոչ էլ նրանց մտերիմները չունենան հնարավորություն ասելու՝ «Մենք չգիտեինք». Նրանք գիտեին։ Այս վախկոտ արարածներից յուրաքանչյուրը գիտեր։ Տիեզերքի պատասխանը պետք է լինի ճշգրիտ և անխնա ազնիվ։

Ես հայելիներ եմ խնդրում. Թող կյանքը անողոքորեն արտացոլի այն ամենը, ինչ արվել է՝ սառնասրտորեն, հաշվենկատորեն և առանց խղճի։ Ամեն»:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին