Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 12:11 30-04-2024

Ավելի ազնիվ կլինեին «պետք է հանձնել, քանի որ ցուլը, շորը, հանվել է պետք» մտքերը․ Արսեն Թավադյանը՝ ԱՆ պարզաբանման մասին

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Կարդացի Արդարադատության նախարարության պարզաբանումը «սահմանազատման» գործընթացի մասին: Ասեմ, որ 15 տարվա դասախոսական փորձը ինձ հնարավորություն է տալիս հասկանալ` երբ ուսանողը գիտի ինչ է գրում, երբ ուղղակի թուղթ է սևացնում, որովհետև հարցը տվել են, պետք է մի բան գրի, որ հետո բողոքարկման ժամանակ ասի` «ախր այսքան գրել եմ, ինչու՞ եք զրո գնահատել» :

Եթե ժամանակ ունենամ, կարող է ավելի մանրամասն գրեմ իրական սահմանազատման գործընթացի իրավական ընթացակարգի մասին: Այժմ ուղղակի ասեմ, որ այն ինչ կատարվում է, բացարձակ կապ չունի ՀՀ Սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների կարգավորումների հետ:

Ավելի ազնիվ էին` «մենք չենք կարող/չենք ուզում ոչինչ անել, պետք է հանձնել, քանի որ ցուլը, շորը, հանվել է պետք» և նմանատիպ մտքերը, քան թե հղում տալ մի քանի հոդվածի ու ասել` «ախալայ-մախալայ, հետևաբար օրենքը չի խախտվում»»։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ