Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:52 21-07-2025

Նիկոլը մոռացա՞վ՝ ծակ շորը հագին գոռում էր, հմի ժղովրդին աղքատության մեջ ա պահում. Մարցի բնակիչ

Դեբեդի կիրճի գեղեցիկ և կոլորիտային բնակավայրերից է Մարց գյուղը։ Այն գտնվում է համանուն՝ Մարց գետի ափին՝ Քարինջ գյուղի հարևանությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ գյուղում չկան զբոսաշրջային ենթակառուցածքներ, սակայն այն ունի էկոտուրիզմի կազմակերպման բոլոր նախադրյալները։

Ճիշտ է նախորդ տարի հիմնանորոգվեց Մարց ու եւս 5 գյուղեր տանող 28 կիլոմետր ճանապարհը, որը 35 տարի ասֆալտի երես չէր տեսել, սակայն գյուղացիները սա բավարար չեն համարում: Սոցիալական խնդիրները շատ են, անասնապահությամբ զբաղվելը տարեցտարի դժվարանում է մսի ու կաթնամթերքի անկայուն շուկայական գների ու տարբեր այլ պատճառներով, կենսաթոշակները ցածր են, իսկ այլ եկամուտ գյուղացիները չունեն:

Մարցի բնակիչ Աղուն Հովհաննիսյանը պատմում է, որ դեռեւս կենսաթոշակի տարիքի չէ, աղքատության նպաստից չի օգտվում, թոշակ չի ստանում առողջական խնդիրների պատճառով էլ անասուն պահել չի կարող: Ասում է՝ 7 տարի առաջ ոգեւորված է եղել նոր իշխանությամբ, սակայն հիմա հիասթափված է:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին