Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:43 16-01-2026

Նիկոլը, դատավորներն ու «թավշյա նախադեպը․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«2025 թվականի դեկտեմբերի վերջին ստորև մեջբերվող միջնորդությունը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին:

Կարելի է արձանագրել, որ ՀՀ դատաիրավական պրակտիկայում, ստեղծվում է կարևոր մի նախադեպ՝ գործադիրի կողմից դատաիրավական համակարգի վրա բացահայտ ճնշում գործադրելու, դատավորներին ստորացնելու և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից հակասահմանադրական գործողությունները կանխելու ուղղությամբ:

ՀԱՂՈՐԴՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒ ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով գործադիր իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ներկայիս իշխանությունների հովանավորությունը վայելող ևս երկու անձանց կողմից իմ դեմ ներկայացված հայցադիմումների աննախադեպությունը, ստիպված դիմում եմ Ձեզ՝ քաղաքացիական գործերը վարույթ ընդունելու, դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու ընթացքում հետևյալ պարտադիր նախապայմանները շրջանառելու առաջարկությամբ: Այսպես․

1․ Վերոնշյալ պաշտոնյաններն ուղղակի փոխկապակցված են ՀՀ վարչապետի պաշտոնը հակասահմանադրական ճանապարհով զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի հետ, ուստի պարտադիր եմ համարում, որ գործը վարույթ ընդունած դատավորները, դատական նիստեր նշանակելուց առաջ, տողերիս հեղինակին գրավոր տեղեկանք ներկայացնեն առ այն, որ իրենք չեն հանդիսանում «վնգստացող դատավորներ» և որ դատավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված նման բնութագրումը նսեմացնում ու ստորացնում է դատավորների պատիվն ու ինքնասիրությունը:

2․ Գործը վարույթ ընդունած դատավորը պարտավոր է խտասկավառակի վրա ներկայացնել առանձին տեսագրություն, որով կհավաստիացնի, որ ինքը չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարող դատավոր և որ վերջինիս կողմից «կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, ով չի կատարի իմ հանձնարարությունը» բովանդակությամբ արտահայտությունը հակաօրինական է և դատապարտելի: Հակառակ պարագայում կնշանակի, որ գործ ենք ունենալու կանխորոշված վճռով շինծու դատաքննությունների հետ, որն իրագործվելու է գործադիր իշխանության կողմից դատաիրավական համակարգի վրա կիրառվող ճնշումների արատավոր գործելաոճին ու ընտրովի արդարադատության ոգուն համահունչ:

3․ Դատավորները պարտավոր են որպես վկաներ դատարան հրավիրել «Կառավարությունը` ես եմ» արտահայտության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայցադիմումներ ներկայացրած Վլադիմիր Վարդանյանին, Արարատ Միրզոյանին ու Ժաննա Անդրեասյանին, քանի որ 2021 թվականին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունների մասին իմ ցուցմունքներում ներկայացված փաստերն ուղղակիորեն փոխկապակցված են հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

4․ Սույն հաղորդումը վերաբերում է առաջին ատյանի դատավորներ Արտուշ Ավագյանին (ԵԴ2/10296/02/25), Անի Միքայելյանին (ԵԴ2/12487/02/25), Սարգիս Երիցյանին (ԵԴ2/10319/02/25) և Դանիել Մխեյանին (ԵԴ2/4385/02/25):

Հաշվի առնելով, որ հայցադիմումներ ներկայացրած Արարատ Միրզոյանը, Ժաննա Անդրեասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Սուրեն Մանուկյանը որևէ կերպ չեն հակադրվել Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտած, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ ցեղասպանական գործողություններ կատարելու մեջ ինքնախոստովանանք կատարած Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինիս կողմից արված հակասահմանադրական հայտարարությունները վերոնշյալ դատավորների կողմից չեն արժանացել իրավաքաղաքական գնահատականների, հետևաբար, ցանկացած դատական որոշում ու վճիռ ԱՌ ՈՉԻՆՉ է համարվելու և դիտարկվելու է որպես ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ գործադիրի կողմից իրականացված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության իրականացման մեջ:

Նշեմ նաև, որ 2006-2019 թթ. հանդիսանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, իմ գործունեությունն ուղղված է եղել այդ հանցագործության գիտական ուսումնասիրությանը, միջազգային ճանաչմանն ու ծանրագույն հետևանքների հանրահռչակմանը և իմ այդ գործունեությունը համապատասխանել է ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենքներին:

Միաժամանակ հայտնում եմ, որ դատավորներին պատանդի ու կատարածուի դեր վերագրող գործադիր իշխանության կողմից իրագործվող բռնաճնշումներից ու կամայականություններից պաշտպանելու համար, պատրաստ եմ ստանձնել դատավորների իրավունքների պաշտպանի դերը:

Լրացուցիչ հայտնում եմ նաև, որ 2007 թ. և 2021 թ. գողությունների ու հափշտակումների փաստերով հարուցված քրեական գործերը տակավին չեն մտել դատաքննության փուլ և չի հանրայնացվել այդ քրեական գործերի շրջանակում հարցաքննված անձանց ցուցմունքները, այլ կերպ ասած, մինչ օրս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հասցված ոչ մի նյութական ու ֆինանսական վնաս չի փոխհատուցվել»:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

Ձեզ գուցե հետաքրքրի