Ներքին 5 տարի առաջ - 15:15 09-02-2021

ՄՈԼՈՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՈՒՆԵՑԱԾ ՆԱԽԱԴԵՊԸ

Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում են, որ փետրվարին երկու ադրբեջանցի եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել էին ու հայտնվել ՀՀ տարածքում: Վերջիններս վերադարձվել են ՌԴ խաղաղապահների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով նաև հայկական կողմից նման դեպք ունենալու ու նույնկերպ հարցը լուծելու նախադեպը։

«Նրանց վերաբերյալ որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաև հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ և նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»,-հաստատել են ԱԱԾ-ից։

Հավելենք, որ 2021թ. փետրվարի 1-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի ԱԱԾ-ն Տեղ գյուղի մերձակայքում երկու ադրբեջանցի զինվորականի է բերման ենթարկել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ նրանց հանձնել Ադրբեջանին:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի