Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դեմ հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Դատարանը վճիռ չի կայացրել Գևորգ եպիսկոպոսի հայցով, այլ ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել, որով Մայր Աթոռի որոշումը առկախվում է՝ մինչև դատարանի վճիռը։
Նշենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ին, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։
«Դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը»,- հայտնում է մեր աղբյուրը։