Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 16-01-2026

Գերիների վերադարձի մասին հարազատները Նիկոլի ստատուսից չպիտի իմանային․ հարցում

Հունիսի 14-ին Հայաստան են վերադարձել 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքչյանը։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ հայ գերիների վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։

Հետաքրքրական է, որ վերադարձած գերիների հարազատները նրանց վերադարձի մասին իմացել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հետո։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ գերիների հարազատները վերադարձի մասին իմացել են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ավելի ճիշտ կլիներ հարազատներին զանգով տեղեկացնել, որոշներն էլ ասացին, որ գուցե ցանկացել են անակնկալ մատուցել։

«Կարևորը վերադարձել են, ինչ կարևոր ա՝ ոնց են իմացել, երևի սյուրպրիզ են ուզեցել անեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ճիշտ կլիներ՝ այլ տեղից իմանային։ «Երևի ճիշտ կլիներ՝ ուրիշ տեղից իմանային։ Իրանց զանգեին, հատուկ ասեին։ Երևի չեն մտածել, որ տենց ավելի ճիշտ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին մոլորության մեջ է գցել։ «Դե իհարկե նորմալ չեմ համարում։ Էս երկրի ղեկավարից ամեն ինչ սպասելի ա, անորոշություն ա։ Ժողովուրդն այ սենց անորոշ քայլում ա։ Էս ղեկավարը ժողովրդին մոլորության մեջ ա քցել»,- ասաց նա։

«Կարող ա գալները պատահական ա էղել, բայց ինչ կապված ա Փաշինյանի հետ, ամեն ինչ սպասելի ա, բացի լավը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան