Ներքին 5 տարի առաջ - 15:27 02-06-2021

«Պուտին, օգնիր մեզ»․ գերիների հարազատները դիմում են ՌԴ նախագահին

Գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանց որոշել են անձամբ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն խնդրել։

Արցախի նախագահի նախկին օգնական Բորիս Ավագյանը ևս ներկա է ակցիային։ Նա ասել է,որ իրենք որոշել են հավաքվել դեսպանատան մոտ, քանի որ այսօր Մոսկվայում պետք է եռակողմ բանակցություններ անցկացվեն հայ գերիների հարցով:

Ավագյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից որպես բանակցող ուղարկել են գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, որը «անլուրջ է ընկալվում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բաքվում։

«Այսօր բոլոր պատկան մարմինները գերիների հարցով իրենց վրայից գցում են պատասխանատվությունը և ծնողներին ուղարկում են Ռուսաստանի դեսպանատուն կամ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման: Հայաստանի պետական ինստիտուտները ոչնչացված են, ոչ մի օգնություն չեն ցուցաբերում անհայտ կորածների որոնման և գերիների վերադարձի հարցում։ Մեր խնդրանքն է Ռուսաստանի ղեկավարությանը՝ այս դժվարին պահին օգնություն ցուցաբերել և Ադրբեջանից պահանջել հրապարակել բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական ցուցակները», - նշեց նա։

Ավագյանի խոսքով ՝ չկա որևէ կազմակերպություն, որը կարող է ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին ։ Ավելին, ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևից հետո ադրբեջանական կողմը գերի է վերցրել ևս վեց հայի, ընդ որում ՝ արդեն Հայաստանի տարածքում։ Ռազմագերիների ծնողների, այդ թվում վերջերս գերեվարված վեց զինծառայողների անունից Ավագյանը կոչ արեց Ռուսաստանի ղեկավարությանը օգնել նրանց վերադարձնել:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է