Ներքին 7 ամիս առաջ - 23:24 15-01-2026

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, դստեր հետ վերադարձել է Ռուսաստան. ինչ հրապարակումներ է անում

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, դստեր՝ Եվայի հետ կարողացել է լքել ԱՄՆ տարածքը և վերադառնալ Ռուսաստան։ Այս մասին Անին տեղեկացրել է սոցիալական հարթակներում՝ հրապարակելով շնորհակալական գրառում։

Նա իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը, նախագահի՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտը համակարգող կառույցին, Պետդումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ԱՄՆ-ում գործող դեսպանությանը՝ ընդգծելով, որ հենց նրանց աջակցությամբ ինքը և երեխան կարողացել են վերադառնալ տուն կյանքի ամենաբարդ պահին։

Ռուսաստան վերադառնալուց հետո Անի Օհանյանը սոցիալական էջերում հանդես է եկել նոր լուսանկարներով։

Ֆոտոշարք