Արկադի Դումիկյանն այսօր ամենասիրված և ամենապահանջված հայ երգիչներից մեկն է։ Նրա յուրաքանչյուր նոր կատարում կարճ ժամանակում դառնում է հիթ, իսկ յուրաքանչյուր հրապարակում՝ լայն քննարկման առարկա։
Արկադին մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է իր մասնագիտական գործունեությամբ․ անձնական կյանքին վերաբերող հրապարակումներ նա անում է բավականին զուսպ։ Երբեմն հրապարակվող ընտանեկան լուսանկարներում և տեսանյութերում հիմնականում երևում են երեխաները։
Երգչի կինը՝ Սվետլանան, սոցիալական հարթակներում ավելի ակտիվ է։ Նրա հրապարակումների մեծ մասը ընտանեկան բնույթ ունի՝ ամուսնու և երեխաների մասնակցությամբ։
Այսօր Սվետլանան նշում է իր ծննդյան տարեդարձը․ նա դարձավ 35 տարեկան։ Օրվա առթիվ նա սոցիալական էջերում հանդես է եկել նոր լուսանկարներով։
Ֆոտոշարք