Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:51 15-01-2026

Ռուսաստանը եվրոպական երկիր է, Իրանն ու Իսրայելը չեն պատերազմի. Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 15-ի միջազգային լրահոսը:

Եթե մեզ հաջողվի խաղաղություն և ազատություն վերադարձնել Եվրոպա, եթե վերջապես հավասարակշռություն գտնենք մեր ամենամեծ եվրոպական հարևանի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, եթե խաղաղություն տիրի, եթե ազատությունն ապահովվի, եթե մեզ հաջողվի այս ամենում, ապա ԵՄ-ն, և մենք՝ Գերմանիայում, նույնպես կհաղթահարենք այս վերջին փորձությունը և կկարողանանք վստահորեն նայել 2026 թվականից հետո ապագային, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: «Ռուսաստանը եվրոպական երկիր է», - հավելել է Մերցը: Մերցը շեշտել է, որ ինքն այս խոսքերն ասում է ոչ թե այն պատճառով, որ գտնվում է Գերմանիայի արևելքում։ «Ես սա ասում եմ Գերմանիայի ցանկացած այլ վայրում», - նշել է նա։

Իրանը և Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել այն մասին, որ մտադիր չեն միմյանց հարվածել, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Դեկտեմբերի վերջին՝ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց մի քանի օր առաջ, Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով Իրանի ղեկավարությանը տեղեկացրել են, որ չեն հարվածի Իրանին, եթե առաջինը նրանք չհարձակվեն։ Տարածաշրջանի դիվանագետների և պաշտոնյաների տվյալներով՝ Իրանը ռուսական ալիքներով պատասխանել է, որ ձեռնպահ կմնա կանխարգելիչ հարվածից», - նշվում է հրատարակության մեջ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ լայնածավալ ռազմական արշավ էր նախապատրաստում։ Թերթը գրում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի և Իրանի վերաբերմունքն իրենց ոչ պաշտոնական համաձայնագրերի նկատմամբ փոխվել է Իրանի քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին։ Նաև պարզ չէ, թե արդյոք Իսրայելը կարող է հրաժարվել համաձայնագրից և միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին :

Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունեն. այս տարբերակը նույնիսկ չի քննարկվում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը: «Սա ԱՄՆ նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ», - նշել էԱբբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ Իրանում ներկայումս բողոքի ցույցեր չկան, և երկրում հանգստություն է տիրում։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում էին լուրեր, որ ցուցյցի մասնակիցներին պատրաստվում են մահապատժի ենթարկել:

«Ես չգիտեմ՝ արդյոք Իրանը կընդունի նրան»․ Թրամփը՝ Ռեզա Փահլավիի մասին ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը իր կասկածն է հայտնել, թե Իրանի վերջին շահի վտարանդի որդին՝ Ռեզա Փահլավին կկարողանա ստանալ բավարար աջակցություն՝ իշխանությունը ստանձնելու համար։ «Նա շատ բարի է թվում, բայց ես չգիտեմ, թե ինչպես կվարվեր իր սեփական երկրում», - ասել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում՝ նշելով. - «Եվ մենք իրականում դեռ այդ կետին չենք հասել: Ես չգիտեմ՝ արդյոք նրա երկիրը կընդունի՞ նրա ղեկավարությունը, թե՞ ոչ, և, անշուշտ, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան