Մինչ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները 6֊րդ տարին շարունակ մեկը մյուսից հարյուրներով-հազարներով տարբերվող թվեր են հայտնում, ՔՊ֊ից չեզոք պաշտոնական հարթակներում ի հայտ են գալիս նոր ցավալի փաստեր։
Այսպես, «Զինապահ» հիմնադրամը 2026 թվականի մայիսի 11-ին նոր զոհ է որպես շահառու ընդգրկել իր բազաներում։
Աբրահամ Սաղաթելյան Լենվելի. այս անվամբ ոչ մի տեղեկություն համացանցում, ոչ մի պաշտոնական հաղորդագրություն։

Մարդկությանը հայտնի գրեթե բոլոր պատերազմների զոհերի քանակը հայտնի է եղել տվյալ հասարակություններին։
44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ առ այսօր ՀՀ տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հրապարակում։