Արտաքին 1 ժամ առաջ - 20:14 11-09-2026

Աբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի

2026 թվականի հոկտեմբերի 12-16-ը Վրաստանից չկառավարվող Աբխազիայում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ, որոնց կմասնակցեն նաև ռուս զինվորականներ: Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան սեպտեմբերի 10-ին հաստատել է զորավարժությունների ծրագիրը։

Զորավարժություններին կմասնակցեն դե ֆակտո Աբխազիայի զինված ուժերի մշտական ​​պատրաստության ստորաբաժանումները, պահեստազորայինները և Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները։

Նմանատիպ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացվել են օկուպացված Աբխազիայում 2025 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցել են դե ֆակտո Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական և հրետանային ստորաբաժանումների համատեղ խմբերը:

Ամենից շատ դիտված