Արտաքին 2 տարի առաջ - 17:58 24-10-2023

Կիևը սպառնում է հարվածել Աբխազիայում տեղակայվող ռուսական ռազմանավերին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը գործողություններ կիրականացնեն ընդդեմ ռուսական ռազմանավերի նաև Աբխազիայի տարածքում։ Այս մասին Զելենսկին հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով աբխազական Օչամչիրայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական տեղակայման վայր ստեղծելու մասին պնդումները։

Զելենսկին պնդել է, որ ռուսական նավատորմը Սև ծովի արևմտյան հատվածում գործել այլևս ի վիճակի չէ և աստիճանաբար փախչում է Ղրիմից։ Նա դա պատմական ձեռքբերում է համարել Ուկրաինայի համար։

«Վերջերս Ռուսաստանի ղեկավարը ստիպված էր հայտարարել Վրաստանի օկուպացված տարածքում Սևծովյան նավատորմի, ավելի ճիշտ դրա մնացորդների համար նախատեսված նոր բազայի ստեղծման մասին։ Ու դա թեև ուկրաինական հրթիռներից ու անօդաչուներից մաքսիմալ հեռավորության վրա է՝ միևնույն է, մենք ձեզ ամենուր կգտնենք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի