ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։