Ներքին 3 տարի առաջ - 15:14 21-01-2023

Անհետաձգելի բուժօգնության նպատակով ևս 6 քաղաքացի Արցախից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հունվարի 21-ին, ԿԽՄԿ միջոցով ևս 6 քաղաքացի է Արցախից տեղափոխվել Հայաստան։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այսօր բուժման նպատակով Լաչինով Հայաստան տեղափոխվել են 6 անձինք։ Տվյալ պարագայում նրանց տեղափոխությունն իրականացվել է ոչ թե վերամիավորման, այլ բուժվելու համար։ 6 հիվանդ, իրենց ուղեկցողների հետ միասին տեղափոխել են Հայաստան, որ հետագա անհապաղ բժշկական օգնությունը կարողանան ստանալ Հայաստանի բուժկենտրոններում»,- ասաց նա։

Ինչպես ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում, ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ։ Այս անգամ արդեն մեր հայրենակիցների տեղափոխությունն իրականացվել է ընտանիքի վերամիավորման նպատակով։

«Դա սովորաբար արվում է համապատասխան կառույցների, պատկան մարմինների հետ համաձայնեցմամբ և իրենց նախաձեռնությամբ։ Կարիքի դեպքում դա ներկայացվում է, համապատասխան կողմերի հետ համաձայնեցվում է, և մենք, առաջարկելով մեր միջնորդության ծառայությունները, կազմակերպում ենք այդ անձանց տեղափոխումը իրենց ընտանիքի գտնվելու վայր»,- ասաց նա։

Զառա Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ-ն տեղափոխում նախաձեռնել չի կարող։ Տեղափոխումն իրականացնում է միայն կառույցի կողմից իրենց դիմելու պարագայում։

«Մենք մարդկանց մասին տեղեկություններն ունենք։ Մենք հասկանում ենք, որ մարդիկ կան, որոնք դեռևս պետք է միավորվեն, և այլն։ Բայց այդ ամենը կարգավորվում է իշխանությունների համաձայնեցմամբ»,- ասաց նա։

Ամատունին անդրադարձավ նաև դեղորայքի՝ Արցախ տեղափոխման մասին տեղեկությանը։

«Այո, երեկ որոշ քանակի դեղորայք տեղափոխվել է Արցախ՝ այնտեղի առողջապահական կառույցների համար։ Մարդկանց տեղափոխությունները, առիթ են, որ մեր հետադարձ ճանապարհին կարողանանք մեքենաներով նաև տեղափոխել որոշակի քանակի անհրաժեշտ դեղամիջոցներ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման