Ներքին Միտք 4 ամիս առաջ - 21:57 15-01-2026

Համարանիշային կրքեր․ խոսում են Իսլանդիայի ու Շվեդիայի մասին, բայց գնում են Դաղստան

Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել իր ծառայողական մեքենայի համարանիշները։
Ներկայում Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է ՀՀ եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։ Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Շվեդիայի և Իսլանդիայի փորձը, եզրակացրել, որ «պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն»։ Նոր փոփոխությամբ համարանիշը բաղկացած կլինի եռագույնից և 1 թվից։

Ըստ որոշման հիմնավորման՝ փոփոխության նպատակն է վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը համապատասխանեցնել միջազգային արդի միտումներին։
Ավելի ուշ վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր: Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի»:

Հարկ է նաև նշել, որ տառերի տրամաբանությունը որևէ կապ չունի անձամբ Սերժ Սարգսյանի հետ, քանի որ այդպիսին եղել է նաև մինչև Սերժ Սարգսյանի նախագահությունը։

Փաշինյանը նշում է, որ այդ որոշմանն են հանգել հաշվի առնելով միջազգային փորձը՝ մասնավորապես Շվեդիայի ու Իսլանդիայի։

Օրինակ Շվեդիայում դա կարգավորվում է հատուկ կանոնադրությամբ։
2015 թվականին Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը ՝ Շվեդիայի մեքենաների գրանցամատյանի համար պատասխանատու կազմակերպությունը, Շվեդիայի կառավարությանը առաջարկ ներկայացրեց գրանցման համարանիշների համակարգը հարմարեցնելու վերաբերյալ՝ 2019 թվականի ընթացքում գրանցման համարանիշների սպառվելուց խուսափելու համար: Անհրաժեշտ իրավական ճշգրտումները կատարվեցին 2017 թվականի փետրվարի 16-ին՝ թույլ տալով, որ վերջին նիշը լինի կամ տառ, կամ թվանշան: Նոր ձևաչափով առաջին գրանցման համարանիշները տրամադրվել են 2019 թվականի հունվարի 16-ին: Ինչպես նախկինում, I, Q, V, Å, Ä, Ö տառերը չեն օգտագործվում, և O տառը նույնպես չի օգտագործվում վերջին նիշի համար:

Հարկ է նշել նաև, որ Շվեդիան սահմանադրական միապետություն է, որտեղ երկրի գլուխ թագավորն է, ինչպես օրինակ խորհրդարանական կառավարաման ձև ունեցող Հայաստանում նախագահը։



Նկարում պատկերված է Շվեդիայի թագավորի մեքենան, որի համարանիշները շատ ավելի <<գոլդ>> են , քան վարչապետինը:




Սակայն Փաշինյանը, երևի կարծում է, որ ինքը ոչ միայն Կառավարությունն է, այլև նախագահը։

Իսլանդիայում ևս կառավարման ձևը խորհրդարանական է, սակայն յուրօրինակ համարանիշներ ունի ոչ թե վարչապետի ավտոմեքենան, այլ նախագահի, քանի որ երկրի առաջին դեմքը թե՛ ՀՀ-ում, թե՛ Իսլանդիայում նախագահն է։

Նկարում պատկերվածն էլ Իսլանդիայի նախագահի համարանիշն է՝ 🇮🇸 1, ոչ թե վարչապետի:




Ուստի, եթե առաջնորդվում ենք իսկապես միջազգային փորձով, ապա պետք է ընդունել մի պարզ իրողություն․ թե՛ Շվեդիայում, թե՛ Իսլանդիայում հատուկ կարգավիճակ ունեցող համարանիշները վերաբերում են պետության գլուխ հանդիսացող նախագահներին, ոչ թե կառավարության ղեկավարներին։ Հայաստանում այդ դերը սահմանադրորեն վերապահված է նախագահին, ոչ վարչապետին։ Այսինքն՝ Փաշինյանի բերած համեմատությունը սկզբունքորեն սխալ հասցեատիրոջ վրա է կիրառվել։

Այստեղ հարցը նաև համարանիշը չէ, այլ իշխանության ընկալումը։ Եթե գործ ունենք մի դեպքի հետ, երբ վարչապետը փորձում է իրեն վերագրել խորհրդանշական ատրիբուտներ, որոնք բնորոշ են պետության առաջին դեմքին, դա ակամայից խոսում է իշխանության կենտրոնացման և ինստիտուտների խեղաթյուրման մասին։ Եթե միջազգային փորձին ենք հղում անում, ապա պետք է ամբողջապես վերցնել այն՝ ոչ թե ընտրովի, հարմարեցնելով անձնական քաղաքական կոմֆորտին։

Ի վերջո, պետությունը չի կառավարվում համարանիշներով։
Եվ սա արդեն ոչ թե տեխնիկական փոփոխություն է, այլ քաղաքական մեսիջ․ իշխանությունը մեկ մարդու շուրջ կենտրոնացնելու հերթական փորձ։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»