Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:30 02-03-2023

Ավինյանը քաղաքապետարան չի գնում, բայց կառավարության նիստին գնում է

Երևանի քաղաքապետարանում ամեն երկուշաբթի անցկացվող գործակարգավարական նիստերին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ զարմանալի պատահականությամբ, թե գիտակցված դիտավորությամբ բացակայություններն արդեն սովորական երևույթ են դարձել՝ չնայած այն հանգամանքին, որ Ավինյանը սիրում է հայտնվել հնարավոր ու անհնար բոլոր վայրերում։

Իսկ ահա այսօր՝ կառավարության հերթական նիստում, Ավինյանը ներկա էր։ Հարց է առաջանում՝ հանրօգուտ աշխատանքով այդքան զբաղված Ավինյանն ինչպե՞ս կարողացավ ժամանակ գտնել և մասնակցել կառավարության նիստին։

Նշենք, որ ի տարբերություն քաղաքապետարանի այն մի քանի խորհրդակցություններին, որոնց մասնակցել էր Ավինյանը, կառավարության նիստերին նրա ոգևորությունն աննկարագրելի է։ Այսօր, օրինակ, փոխքաղաքապետն իրեն զգում էր ինչպես ձուկը՝ ջրում․ բարձր տրամադրությամբ, մեծ ոգևորությամբ ելույթներ էր ունենում, նախագիծ ներկայացնում, հարցեր բարձրացնում, գնահատականներ տալիս։ Իսկ ուրիշ ո՞վ, եթե ոչ ՔՊ-ի սրտի քաղաքապետի թեկնածուն պետք է խոսեր Աջափնյակում մետրոյի նոր կայարանի մասին, էլ ո՞վ կարող էր հանրությանն իրազեկել, որ մտածում են նաև «Փեթակի» մոտ մետրոյի կայարան կառուցել, էլ ո՞վ պիտի հայտներ, որ մանկական երկաթուղու բարեկարգման նախագիծն արդեն ավարտական փուլում է։

Ավելին, Ավինյանն այսօր որոշեց հերթական անգամ ցույց տալ, որ ընտրյալը հենց ինքն է։ Լրագրողների հետ զրույցում որոշեց բացահայտել, թե ինչո՞ւ է ինքը մասնակցում կառավարության նիստին, և ոչ քաղաքապետը։ Պարզվեց՝ պատճառը 3 տարի փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելն է եղել, որի առավելությունն էլ ընդամենը կառավարության ներսում անցուդարձից մի փոքր ավելի լավ տեղեկացվածությունն էր։

Ի դեպ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ կառավարության այսօրվա նիստի ինքնավստահ ելույթներից չշեղվելով փոքրիկ ճշտում անենք․ տարին ունի 12 ամիս, 2 տարին՝ 24 ամիս, իսկ 48 ամիսը՝ 4 տարի է, այդպես էլ հարց մնաց՝ Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը ե՞րբ են նախատեսում ավարտին հասցնել՝ 48 ամսո՞ւմ, թե՞՝ 2 տարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել