Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:58 14-01-2026

Ամբողջը սառույց է․ չեն մաքրում, չեն հետևում․ Երևանում կրկին քաոս է ստեղծվել

Գիշերը տեղացած ձյան պատճառով Երևանի գրեթե ամբողջ տարածքը պատվել է ձյան շերտով։ Քաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչները դժգոհում են, որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով չեն իրականացվում, և կան տարածքներ, որոնց քաղաքային իշխանություններն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում:

Երևանի բակերում, այգիներում, ինչպես նաև պետական շենքերի հարակից տարածքներում, և ճանապարհների երթևեկելի հատվածներում ձյունը չի մաքրվել. առկա թաց ձյունն ու սառույցը խոչընդոտում են ինչպես ավտոմեքենաների երթևեկությանն, այնպես էլ հետիոտների տեղաշարժին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները ներկայացնում են իրենց դիտարկումներն ու դժգոհությունները։

«Եթե 2017 թվականի Տարոն Մարգարյանի ժամանակների հետ ենք համեմատում, երևի կարելի է ասել՝ ավելի լավ է։ Բայց եթե Մոսկվայի կամ Նովոսիբիրսկի հետ համեմատենք, վիճակը շատ վատ է։ Ամեն ինչ հարաբերական է։ Ամեն խանութ, լավ կլիներ, որ իր դիմացը մաքրեր, ամեն տուն՝ իր տարածքը։ Տեխնիկան աշխատում էր, առավոտյան ժամը 7-ին արդեն շարժման մեջ էր, Արաբկիրում խցանումներ կային, մաքրում էին։ Որոշ տեղերում մաքրել էին, բայց այն երկրներում, որտեղ ձյունը շատ է, հենց տեղալուն պես սկսում են մաքրել։ Սա կազմակերպչական աշխատանք է, դրա համար ռեսուրս է պետք, իսկ ռեսուրսը քիչ է, պետք է ավելացվի»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մյուս երևանցին ընդգծեց, որ հատկապես բակային տարածքներում իրավիճակը ծանր է. «Ամբողջը սառույց է, չեն մաքրում, չեն հետևում։ Աշնանից բակերում տերևներ ու աղբ էր կուտակված, իսկ հիմա ընդհանրապես հնարավոր չէ բակ մտնել։ Նույնը նաև մայթերի դեպքում է․ նույնիսկ կենտրոնում մայթերը ամբողջությամբ սառույցով են պատված»։

Քաղաքացիների խոսքով՝ ձնամաքրման աշխատանքները պետք է սկսվեին վաղ առավոտյան՝ մինչև ձյան սառչելը, որպեսզի հնարավոր լիներ խուսափել ստեղծված դժվարություններից։

«Եթե լուրջ խոսենք՝ վերջին տարիներին Երևանում այսպիսի ձմեռ չի եղել, բայց դա չի նշանակում, որ պետք չէ ժամանակին ու պատշաճ մաքրել: Չեն կարողանում կազմակերպել աշխատանքը»,- նշեց մեկ այլ բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան