Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:20 15-02-2024

Ինչո՞ւ Ադրբեջանը բավարարվի Հայաստանի մի մասով, եթե ամբողջը ստանալու համար ունի իդեալական պայմաններ

Փետրվարի 13-ի սահմանային միջադեպը, որի հետևանքով զոհվեցին 4 հայ զինծառայողներ, անկհայտ ցույց տվեց, որ «խաղաղության խաչմերուկում» բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ներկա դրությամբ անլուծելի են։
Ո՞ւմ է ձեռնտու կրկին ու կրկին ետ մղել «խաղաղության» գործընթացը՝ դժվար է միանշանակ ասել, քանի որ տարածաշրջանային կաթսան եռացող վիճակում պահելու «շահառու» կարող են լինել ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ արևմտյան առանցքները։

Համենայն դեպս հստակ է, որ Ալիևը ժամանակ չկորցրեց և հինգերորդ ժամկետով նախագահի լիազորությունները ստանձնելով՝ միանգամից քանդեց վերջին ամիսների թվացյալ կայունության միֆը՝ ցույց տալով, որ անգամ «խաղաղության պայմանագրի» առկայության դեպքում բավական է մի փոքր կայծ՝ Հարավային Կովկասը հերթական անգամ հրդեհի մատնելու համար։

Ո՞րն է, այսպիսով, նոր պատերազմ սկսելու նպատակը։

Հռետորական թվացող այս հարցն իրականում բազմաշերտ և բազմաթիրախ է։ Պատերազմ, ըստ էության, պետք է առաջին հերթին հայերիս՝ «ռևանշ» վերցնելու համար։

Սա, իհարկե, զուտ էմոցիոնալ դիտարկում է, քանի որ գործնականում Հայաստանի ներկա իշխանությունները ո՛չ կարող են պատերազմել, ո՛չ էլ ուզում են կորցրածը վերադարձնել։ Սակայն հոգեբանական տեսանկյունից անհնար է ստիպել, որպեսզի ամբողջ մի ազգ մնա հավիտենական թմբիրի մեջ, հատկապես, որ ներկա կառավարության «խաղաղասիրության» արդյունքում՝ եղած «հայրենիքի մնացորդից» շուտով բան չի մնալու։
Ինչպես այսօր խոստովանել է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղություն հաստատելով, անգամ դեմ է «մարզ առ մարզ սահմանազատման տարբերակին»։ Սա հետաքրքիր է այն առումով, որ, փաստորեն, հայկական կողմից հնչել է նաև նման առաջարկ և մերժվել։

Ընդ որում, կարելի է կարծել, որ նման առաջարկ հնչեցվել է՝ մերժում ստանալու նպատակով։
Պատերազմը պետք է ադրբեջանա-թուրքական տանդեմին հենց միայն այն պատճառով, որ չօգտվել այն վիճակից, որում հայտնվել է Հայաստանը՝ անթույլատրելի շռայլություն կլիներ։

Ըստ այդմ, ներկայում հակառակորդի համար առկա իդեալական վիճակի կարևոր բաղադրիչ է հենց Փաշինյանի գործոնը, և նույն Ալիևը հստակ գիտակցում է, որ իր հայաստանյան վիզավիի նկատմամբ ի վիճակի է առաջադրել ցանկացած պահանջ՝ սկսած տարածքայինից և ավարտած հայաստանյան օրենսդրության փոփոխմանը վերաբերող, և հասնել այդ պահանջի անվերապահ ու ամբողջական կատարմանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք