Ներքին 3 տարի առաջ - 19:06 22-05-2023

Դատախազությունը, ՄԻՊ-ը վերացնել, ամբողջը տալ ընտանեկան թերթի խմբագրությանը․ Լարիսա Ալավերդյան

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, կալանավորելու որոշմանը և այդ առնչությամբ գործող ՄԻՊ-ի հայտարարությանը։

«Ես ուղղակի սկսեմ ՄԻՊ-ից, ոչ թե սովորեցնեմ, այլ ասեմ, թե ինչպես էինք մենք գործում այն ժամանակ։ Նման դեպքում անմիջապես ՄԻՊ-ի ներկայացուցիչը կամ անձմաբ ՄԻՊ-ը այցելում էր այդ վայրը, հանդիպում էր պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, և որպես կանոն՝ անմիջապես խնդիրը լուծվում էր, իհարկե, երբ դա իրոք ակնհայտ հակաիրավական էր։

Տվյալ դեպքում դա ակնհայտորեն հակաիրավական է։ Շատերը խոսում են բարոյական նորմերի մասին, ես չեմ խոսում, որովհետև կարծում եմ՝ այդպիսի որոշում կայացնողները բարոյական հաշմանդամ են։ Ավելին, ես կասեմ, որ դատավորը, դատախազը և քննիչը մարդու երեսին թքած և անպատիժ մնացած ԱԺ խոսնակին հետևելով՝ ուղղակի թքել են հայկական արդարադատության երեսին։

Ես առաջարկություն ունեմ՝ վերացնել այս բոլոր մարմինները՝ Դատախազությունը, ՄԻՊ-ը և այլն, այդ ամբողջը տալ այդ ընտանեկան թերթի խմբագրությանը։ Եթե դա է մեր արդարադատության երեսը, ուրեմն էլ ինչի՞ համար ենք պահում համապատասխան մարմինները։

Խոսքը ոչ միայն նրա մասին է, թե ում հանդեպ է, այլ զուտ իրավունքի, այդ անձը հասարակության համար վտանգ չի ներկայացնում, նա այս իշխանություններին վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Ես դատապարտում եմ այն վերաբերմունքը, որը ցուցաբերում է տվյալ դեպքում նաև Արդարադատության նախարարը, որը նախկինում ՄԻՊ էր, ես այդ նախարարության անունը չէի տա, եթե չլիներ կոնկրետ այդ անձնավորությունը»,- ասաց Լարիսա Ալավերդյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի