Միտք Ներքին 9 ամիս առաջ - 10:15 12-01-2026

Երկու կարգալույծ և մեկ հանգուցյալ, կամ ինչպես ասում են համագյուղացիները կրկնակի պղծությամբ թաղում

Փաստացի փաշինյանի աղանդը պետական աշխատողներին պարտադրվում է նաև կենցաղային մակարդակում, ինչը հերթական անգամ բերելու է հասարակության պառակտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Երկու կարգալույծ և մեկ հանգուցյալ, կամ ինչպես ասում են համագյուղացիները կրկնակի պղծությամբ թաղում

Երեկ Թալինի Դավթաշեն բնակավայրում հուղարկավորություն է եղել, համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ց.Մ֊ի սկուսուրն է հեռացել կյանքից։ Ըստ համգյուղացիների հոգեհանգիստը մատուցել է կարգալույծ քահանա Թադեն, իսկ հաջոր օրը հուղարկավորությունը` մեկ այլ կարգալույծ Տարոնը։

Փաստացի փաշինյանի աղանդը պետական աշխատողներին պարտադրվում է նաև կենցաղային մակարդակում, ինչը հերթական անգամ բերելու է հասարակության պառակտմանը։

Այն, որ թուրք֊ադրբեջանական կառավարիչն եկեղեցու դեմ պայքարում ձախողված է, դա փաստ է, բայց կարևոր է նաև ձախողվի կենցաղային մակարդակում, և ինչպես երեկ Դավթաշենցիներից շատերը չեն մասնակցել համագյուղացու հուղարկավորությանը, այդպես էլ ամենուր պետք է արհամարել կարգալույծների կողմից մատուցված ցանկացած արարողություն։

Հ.Գ
Ի դեպ, փաստացի նիկոլական լինելը գենետիկ է, ընտանիքը, որը հաճոյացել է իշխանություններին ֆեյք քահանաներին հրավիրելով, գյուղում հայտնի է իրենց Սողո պապով։ Ով 1937 ֊ին դանոսչիկ է եղել, կյանքի վերջին տարիներին, ըստ գյուղացիների` հարբեցող։ Երբ խորհրդային տարիներին ոտքերը ամպուտացրել են և թաղել, առավոտյան ի զարմանս գյուղացիների շները գերեզմանից քանդել հանել են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով