Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Արտաքին 4 ամիս առաջ - 20:30 11-01-2026

Տեր Վազգեն արք. Միրզախանյանը բարոյազրկված լքեց մեր թեմը, հիմա դարձել է եկեղեցու բարենորոգիչ․ Լևոն Չիդիլյան

«Հերթական փորձն է կատարվում ոչնչացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, և ես շատ ցավում եմ, որ այդ ամենի մեջ ընդգրկված են նախկին հոգևորականները, եկեղեցականները, դեռ մինչև գործող եպիսկոպոսներն են ընդգրկված։ Սա բերելու է մի ահռելի արհավիրքի, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այսպես ասած այս տիրադավների շարժումը, որ հովանավորում է Հայաստանի Հանրապետության, վարչապետի կողմից, հաղթի։ Դա կլինի հերթական աղետը մեր ազգի համար, որովհետև տասնյակ թեմեր կարող են անհնազանդության դրսևորում ցուցաբերել նոր, այսպես ասած, եկեղեցական իշխանությանը, և մենք նորից տասնյակ տարիներ հետ ենք ընկնելու՝ կորցնելով մեր դիրքերը։ Շատերը մոռանում են, որ մինչև այսօր անկախ Հայաստանի պայմաններում 30 տարի և ավել մենք չենք կարողանում իմի գալ Անթիլիասի հետ, որպեսզի մենք դառնանք մի ընդհանուր եկեղեցի, բայց ժամանակին մի ընդհանուր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի էր և այդ նույն պրոցեսները կարող են հիմա տեղի ունենալ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վիրահայ հասարակական-մշակութային գործիչ, ՀԱԵ Վիրահայոց թեմի խորհրդի նախկին անդամ Լևոն Չիդիլյանը։

Նրա խոսքով՝ շատ հետաքրքիր, ինքնամաքրման պրոցես է ստեղծվել, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ուռուցք էին մեր եկեղեցու համար, և այդ ուռուցքը կամաց-կամաց ինքնաբերաբար ոչնչանում է մեր եկեղեցուց։

«Ինչ վերաբերում է, որ այդ շարժման, այսպես ասած, առաջատարներից մեկը Վրաստանի թեմի նախկին առաջնորդն է՝ Վազգեն Միրզախանյանը, ես խնդրում եմ շատ մարդիկ թող հետ տան պատմությունը 15, 16, 17 թվականների մամուլը նայեն, թե ինչեր են շրջանառում հենց Վազգեն եպիսկոպոսի դեմ, և մարդկանց խմբեր ինչի՞ էին մեղադրում։ Մի խումբ մեղադրում էր սրբապղծության մեջ, մյուս խումբը մեղադրում էր հսկայական գումարների գողության մեջ, հոգևորականների մի խումբը մեղադրում էր, որ ազնիվ քահանայի ընտանիք է քանդել, որովհետև ինքը պղծել էր նաև այդ ընտանիքը, հասկանո՞ւմ եք, թող մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ մարդու անցյալով, մտնեն և նայեն տպագիր մամուլը։ Նույնիսկ վրացական մամուլում այդ խայտառակ նյութերը հրապարակվեցին։ Եվ այս մարդը, որ բարոյազրկված լքեց մեր թեմը, հիմա դարձել է եկեղեցու բարենորոգիչ»,- նշեց Չիդիլյանը։

Լևոն Չիդիլյանը ուրախությամբ նաև հավելեց, որ արդեն Ջավախքի գրեթե բոլոր հոգևորականներն իրենց աջակցությունն են հայտնել Վեհափառ Հայրապետին․ «Պրոցեսը սկսվել է Թբիլիսիում, և հուսով եմ, որ մեր թեմում դավաճանող հոգևորական չի լինի․․․ Վիրահայերի հավատացյալ հոտը վրդովված է, վրդովված է՝ ինչ է կատարում այստեղ այսօր Հայաստանում, ինչ ճնշումներ, ինչ բռնաճնշումներ են օգտագործվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան