Ներքին 5 տարի առաջ - 00:25 16-06-2021

Մեր պարտության, մեր ողբերգության մեջ նույնչափ մեղավոր է մեր մտավորականությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց, որ հասարակությունը կուսակցությունների գործունեությամբ չի կարող կողմնորոշվել, այլ մի չեզոք ուժի միջոցով․ «Այդ չեզոք ուժն ազգի մտավորականությունն է, մտավորական հեղինակությունները, բարոյական հեղինակությունները, բայց մեր մտավորականությունն անում է այն, որը չպիտի աներ, կամ չի անում այն, որը պիտի աներ։ Պետք է հարցնել մտավորականներին, թե ինչու չկա այդ խոսքը»։

Նրա խոսքով, այն ժամանակ, երբ մենք չօգտագործեցինք 90-ականների շանսը՝ գնալու փոխզիջման և չունենալու այս պարտությունը, և դրանից հետո էլ մեր մտավորականների խոսքը չտարբերվեց ֆիդայիներից․ «Մեր ակադեմիկոսները չտարբերվեցին, ասենք, Սեֆիլյանից իրենց մտածողությամբ, խոսքով։ Արեցին հակառակը, որպեսզի հայրենասեր երևան։ Մեր ակադեմիայի պատմության ինսիտուտը, համալսարանի պատմության ֆակուլտետն արդեն երեք սերունդ են դաստիարակել ոչ մի թիզականության գաղափարով»։

«Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ասաց՝ Լևոն, եկել եմ քեզ ասելու, որ քեզ դավաճանեց Հայաստանի մտավորականությունը։ Ասացի՝ ոչ, սխալվում եք, մտավորականությանն ինձ հավատարմության երդում չի տվել, այն դավաճանեց ժողովրդին։ Մեր պարտության, մեր ողբերգության մեջ նույնչափ մեղավոր է մեր մտավորականությունը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է