Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 17:55 11-01-2026

Ձեր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ավելացել են 4 անգամ՝ դառնալով 65 մլն դոլար

Ձեր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ավելացել են 4 անգամ ու դարձել 65 միլիոն դոլար:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետ աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում... Հայաստանի վարչապետ աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքի իրար հետ վերցրած»,- նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ: