Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:03 02-11-2026

Ալինա Չարաևան առաջադիմել է 18 տեղով․ WTA

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում առաջադիմել է 18 աստիճան ու զբաղեցնում է 82-րդ տեղը: Դա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար:

24-ամյա թենիսիստուհին հաղթողի տիտղոսն էր նվաճել Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած WTA 125 շարքի մրցաշարում, որտեղ տարել էր 5 հաղթանակ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է չորս աստիճան ու զբաղեցնում է 149-րդ տեղը:

WTA-ի վարկանիշային ցուցակի առաջատարը Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան է։