Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:17 29-12-2025

Դա «հավատարմության երդման» յուրօրինակ մի ծիսակարգ էր, որ «կազմակերպել» էր Փաշինյանը. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին թիմակիցների հետ պարում էր Տիգրան Ժամկոչյանի՝ «Ու որ գնաս, հետդ կգամ» երգի հնչյունների ներքո։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան գրառմամբ անդրադարձել է դրան՝ նշելով, որ այդ տեսարանը խորհրդանշական է և զավեշտալի, քանի որ դա «հավատարմության երդման» յուրօրինակ մի ծիսակարգ է, որ բարձր տրամադրությամբ «կազմակերպել» է Նիկոլ Փաշինյանը, և որտեղ խտացված է ոչ թե փոխադարձ նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ փոխադարձ անվստահությունը:

Ստորև տեղադրում ենք քաղաքագետի գրառումը.

Պատկերը, երբ Նիկոլ Փաշինյանը պարում է «Ուր որ գնաս՝ հետդ կգամի»-ի ներքո, իսկ նրա շուրջ ինքնամոռաց խմբվում են ՔՊ տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի արձանագրմանն արժանանալու մրցակցությամբ, շատ խորհրդանշական է:

Խորհրդանշական է, ու թերեւս՝ զավեշտալի:

Զավեշտալի է այն իմաստով, որ դա «հավատարմության երդման» յուրօրինակ մի ծիսակարգ է, որ բարձր տրամադրությամբ «կազմակերպել» է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդանշական է նրանով, որ այս սերտ շրջանակում խտացված է ոչ թե փոխադարձ նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ հակառակը՝ փոխադարձ անվստահությունը, որ խորհրդարանի ընտրության քվեարկության մոտենալուն զուգահեռ միայն ու միայն խորանալու է:

Ի վերջո, բոլորի աչքի առաջ է, որ Նիկոլ Փաշինյանին ամենահավատարիմներից՝ Սարգսյան եղբայրները դուրս են մնում ընտրական ցուցակից, ու դա չի կարող տեղի ունենալ առանց Փաշինյանի հավանության: Իսկ Սարգսյանները տեսանյութեր են լցնում սոցցանց, ցուցադրելով ընդհուպ 14 տարեկանից իրենց նվիրվածությունն ու տարվածությունը Փաշինյանով: Եվ բոլորն են տեսնում, որ Փաշինյանի համար դա ոչինչ է: Ու դա լոկ Փաշինյանի տեսակի հարց չէ, այլ արդեն շատ վաղուց՝ նրա շատ բարդ քաղաքական ու հոգեբանական իրավիճակի:

Ու որքան շատ է նրան առավելագույնս մոտ խմբվելու տենչը, նշանակում է այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը: Չէ՞ որ իրավիճակի բարդությանը ոչ ոք չի տիրապետում ավելի, քան հենց իշխանության ներսում գտնվողները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով