Ներքին 9 ամիս առաջ - 09:22 28-12-2025

ՀԷՑ-ը աշխատանքներ է տանում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ

Երեկ մայրաքաղաքում մի շարք փողոցներ հոսանքազրկվել են՝ պայմանավորված ՀԷՑ-ի ենթակայանում բռնկված հրդեհով: ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել՝ գրելով, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայտարարությունը․

«Երեկ կեսգիշերին ՀԷՑ-ի ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:

ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով