Ներքին 9 ամիս առաջ - 18:44 25-12-2025

Բազում գյուղում տեղի ունեցած «Toyota Land Cruiser» և «Jeep» ավտոմեքենաների բախման տեսանյութը․ կային վիրավորներ. shamshyan.com

Shamshyan.com-ը դեկտեմբերի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Բազում գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով կային վիրավորներ։ Բախվել էին «Toyota Land Cruiser» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Այսօր լրատվամիջոցը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենաների բախումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 16-ին ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում բախվել էին Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 55-ամյա Հովիկ Ս․-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները և «Jeep»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին