Երեկ՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Հարություն Գ․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և 66-ամյա Հունան Կ․-ի վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Հակոբ Գ․-ն և Հարություն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և քննիչ Ռուզան Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: